Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Անդրանիկ Թևանյան. Նիկոլ Փաշինյանի ու պետության հակամարտությունը մտել է եզրափակիչ փուլ

Անդրանիկ Թևանյան. Նիկոլ Փաշինյանի ու պետության հակամարտությունը մտել է եզրափակիչ փուլ
26.06.2020 | 11:56

88–ի շարժման, անկախության հանրաքվեի, Ղարաբաղյան պատերազմի ու հաղթանակի տարիներին ո՞վ կպատկերացներ, որ այս օրի ենք հասնելու։

Մարտի դաշտում զոհվողները գիտեի՞ն, որ իրենց ոսկորների վրա այսպիսի երկիր է կառուցվելու։

Միգուցե այս ամենը պայմանավորված է պետության «փողոցային» ծագման բնույթո՞վ։ Միգուցե սա «գործարանայի՞ն» դեֆեկտի հետևանք է։ Չէ՞ որ ամբոխը չի կարող լավ բան կառուցել։

Ղարաբաղյան շարժումն իր առաքելությունն իրականացրեց, բայց «Ղարաբաղ» կոմիտեի ընդգծված առաջնորդները, բացառությամբ Վազգեն Մանուկյանի, իշխանության գալով այլասերվեցին (թեև առանց իշխանության էլ հրեշտակներ չէին)՝ այլասերելով պետությունն ու արժեզրկելով շարժման գաղափարները։

Հիմա 88–ի ցիկլն ավարտվում է։ Այն ավելի շուտ էր ավարտվել։ Ավարտվել էր անբարոյականությամբ ու դավաճանությամբ։ Ավարտվել էր այն պահին, երբ Ղարաբաղյան շարժման արդյունքում իշխանության եկածը հայտարարեց, որ Հայաստանի խնդիրների պատճառը Ղարաբաղն է ու մինչև պատճառից չազատվենք, լավ չենք ապրելու։

1998–ի իշխանափոխությունը երկրորդ շունչը հաղորդեց Ղարաբաղյան շարժմանը, բայց ամեն ինչ կիսատ մնաց։

Մենք հիմա հասել ենք 88–ի շարժման վերջնակետին։ Ձևավորվել է 88–ի հարթակային թերմացքի իշխանություն, որը խոր հակասության մեջ է պետության հետ։ Կա՛մ մեկը կհաղթի, կա՛մ մյուսը։

Փաշինյանի կարգախոսն է՝ «Կա՛մ ես կունենամ բացարձակ այլասերված իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստանը չի լինի»։

Պետությունը դեռ դիմադրում է՝ վերջում հաղթելու վճռականությամբ։

Image may contain: one or more people, crowd and outdoor
Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ